1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլիբոլոր պարտիաների ընդհանուր արդյունքով Արոնյանը զիջեց 5:2 հաշվով և լքեց հետագա պայքարը:
Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից: