Քաղաքականություն

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

«Սերգեյ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին`ուղղված նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարին և բոլոր տիպի ռազմական գործողությունների դադարեցմանը: Հորդանանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցնելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ քննարկման ընթացքում կարծիքների փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում