Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովն այս մասին ասել է RT-ի թղթակից հետ զրուցում՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ:

«Նախ, ես չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվեց առանց Միացյալ Նահանգների մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին նախորդող վերջին ամսվա ընթացքում բազմիցս ներկայացվել է ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների և համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի մշակման, և քաղաքական առումով, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ չնայած այն ժամանակ կոչերը չունեին նյութական տեսք, կարևոր քաղաքական դեր են խաղացել պայմաններ ստեղծելու համար, որպեսզի ՌԴ նախագահի ջանքերի շնորհիվ կողմերն ի վերջո համաձայնության հասնեն:

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ուներ՝ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարե՞լ Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվե՞լ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք կսատարեն որոշակի ձևակերպումներ ... »,-նշել է Լավրովն ու կարծիք հայտնել, որ այդպիսի պնդումներ առաջ քաշելը պարզապես սխալ և ոչ էթիկական է:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դեռ շատ հարցեր ունեն Ռուսաստանին՝ հակամարտության կարգավորման համաձայնության, այդ թվում՝ Թուրքիայի դերի վերաբերյալ: Լավրովն էլ ասել էր, որ տարօրինակ է նման բան լսել, քանի որ ամերիկացի գործընկերները տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը