Փաստ մեկնաբանությամբ

«Սուլթանը» ռազմաբազա չի ունենա Հարավային Կովկասում

6 րոպեի ընթերցում

«Սուլթանը» ռազմաբազա չի ունենա Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահներն արդեն անցել են Արցախում իրենց պարտականությունների կատարմանը: Դատելով թուրքական կողմի վարքագծից՝ կարելի է եզրակացնել, որ այս վիճակը նրան չի բավարարում: Թվում է՝ Մոսկվան Էրդողանի քթի տակից փախցրել է ռազմական կարեւոր մրցանակ, իսկ դա նշանակում է, որ վերջինս պատրաստվելու է նոր սադրանքների:

«Թուրք դիտորդների շարժումը կսահմանափակվի մոնիտորինգի կենտրոնի տարածքով՝ Ադրբեջանի տարածքում... ոչ նախկին հակամարտության տարածքում... Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս խոսքերով է հերքել հավաստիացումները, թե Հարավային Կովկասում անվտանգության նոր համակարգի իրականացմանը կմասնակցեն նաեւ թուրք զինվորականները՝ որպես խաղաղապահներ:

Այդ մասին, ի դեպ, առաջին անգամ չէ հայտարարվել, այն էլ՝ ռուսաստանյան դիվանագիտական տարբեր մակարդակներով: Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը դա արել է նվազագույնը երկու անգամ: Այս մասին գրում է Vz.ru-ն:

Բայց նույն միտքը կրկնվում է ոչ այն պատճառով, որ առաջին անգամ նրա իմաստը չեն հասկացել. թուրքերը կլինեն դիտորդ, այլ ոչ թե խաղաղապահ, եւ ոչ թե կողմերին բաժանող մասում, այլ մոնիտորինգի ադրբեջանական կենտրոնում: Բայց արի ու տես, որ, իմանալով այս մասին, թուրքերն իրենք են պնդում իրենց խաղաղապահ դերի մասին: «Սակայն հուսահատության հասցված Հայաստանը ոչ մի կերպ չի համաձայնի դրան, քանզի դա ոչ միայն կնշանակի նրա պարտությունն Արցախում, այլ նաեւ ծաղր է հայկական բոլոր ողբերգությունների նկատմամբ, այն էլ՝ առանձնահատուկ ցինիզմով»,-նշել է Vz.ru-ն:

Անցած հինգշաբթի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների հեռախոսային բանակցությունների ժամանակ ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը բացառել է Անկարայի ցանկացած դերը խաղաղապահ օպերացիայում, «չնայած այդ ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերին»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թուրքական խաղաղապահների տեղակայումը չի կարող լինել միայն Մոսկվայի ու Անկարայի քննարկման թեման: Դրան պետք է համաձայն լինեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:

Երբ Թուրքիային հեռացնում ես դռնից, նա վերադառնում է լուսամուտով: Բայց նրա ցանկությունը ոչ ոքի չի հետաքրքրում:

Ի սկզբանե հայտնի է, որ պատերազմի սադրիչը եղել է Թուրքիան: Ըստ էության՝ Բաքուն առավելության է հասել թուրքական անօդաչուների շնորհիվ, որոնք ղեկավարել են թուրք գեներալները: Իսկ քանի որ Ադրբեջանը նման զենքի գնման մասին չի հայտարարել, վարկած կա, որ թուրքական բանակն այն «պարտքով է տվել հարեւաններին, այն էլ՝ պրոֆիլային մասնագետների հետ միասին»:

Օպերացիան նույնպես Թուրքիան է պլանավորել: Հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումը, փաստ, որը հաստատել են Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետախուզությունները, նույնպես կազմակերպել է Անկարան իր կողմից կերակրվող թուրքմենական բանդաների հետ: Այսինքն՝ Թուրքիան հակամարտության լիարժեք մասնակից է, այլ ոչ թե խաղաղապահ:

Առավել եւս՝ Էրդողանը մեկ անգամ չէ ադրբեջանցիներին կոչ արել գնալ մինչեւ վերջ եւ «ազատագրել գրավյալ բոլոր տարածքները»: Իսկ երբ պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենա, իբր, փորձեց համոզել Մոսկվային՝ լուծելու հիմնախնդիրը Հարավային Կովկասում ունեցած ազդեցության շնորհիվ: Դավադրության վարկածը կամբողջանա, եթե նշենք, որ ռուսական «Մի-24» ուղղաթիռը, փաստորեն, խփել են ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրք զինյալները: Եվ ոչ թե միամտորեն, այլ միտումնավոր: Վերջին օրերին թուրքական կողմի պահվածքը վկայում է, որ Էրդողանը դժգոհ է կատարվածից: Եվ ամեն օր Թուրքիայում պնդումներ են կատարվում, որ իրենք ներկա են Ղարաբաղում, որ դեռ ոչինչ որոշված չէ: Այնպիսի տպավորություն է, որ թուրքերը փորձում են հասնել արդեն մեկնած գնացքին եւ պատրաստ չեն հաշտվել այն բանի հետ, որ Ռուսաստանը մտադիր է գործել առանց իրենց:

Ստացվում է, որ, կապված խաղաղապահ գործունեության հետ, Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումներում ոչ թե սխալ ընկալման, այլ սադրիչ եւ դիվերսիոն գործունեության խնդիր կա:

Թուրքիայի վերաբերյալ համառ լուրերը, թեկուզ անպտուղ, հավասար են կրակի վրա բենզին լցնելուն: Որովհետեւ այդ երկիրը ոչ միայն Հայոց ցեղասպանության կազմակերպիչն է, որն Անկարայում մինչեւ հիմա հրաժարվում են ճանաչել, այլեւ Բաքվի այժմյան հաղթանակի ճարտարապետը:

Եվ թող Էրդողանը, որքան ուզում է, թակի փակ դուռը, միեւնույն է, Հարավային Կովկասում «սուլթանը» ռազմաբազա չի ունենալու: Սակայն միեւնույն ժամանակ թեժ կրքերը եւ թուրքական համառությունը պետք է ընդունվեն ի գիտություն, որպես պոտենցիալ սպառնալիք:

Թուրքիայի առաջնորդը վաղուց է ողջ աշխարհին ցուցադրել իր կամակորությունն ու ամենաարմատական մեթոդներով գործելու պատրաստակամությունը: Նա ճիշտ ժամանակ ընտրեց հայերի վրա հարձակվելու եւ հայամետ խաղացող Ֆրանսիային թուլացնելու համար՝ Մակրոնի դեմ ուղղելով ողջ իսլամական աշխարհին:

Ըստ «Վզգլյադի»՝ Թուրքիային իր նպատակին հասնելուց մեկ քայլ առաջ կանգնեցրել է Ռուսաստանը: «Դա նշանակում է, որ նա վրեժ կլուծի: Որ սադրանքները կշարունակվեն: Որ թուրք խաղաղապահների մասին այս խոսակցությունները հենց այնպես չեն արվում: Որ Մոսկվայի ու Անկարայի դիմակայությունը Հարավային Կովկասում չի ընդհատվել, այլ լավագույն դեպքում տեղափոխվում է այլ փուլ: Էրդողանը դեռ կարող է անակնկալներ մատուցել, այն էլ՝ բացառապես տհաճ»,-ասված է Vz.ru-ի հոդվածում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում