Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:
«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,- ասաց վարչապետը: