Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակից բխող գործողությունների իրենց ճանապարհային քարտեզը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այն ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

Նա նախ նկատեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել: «Լավ, Փաշինյանը պետք է հեռանա, իսկ հետո ի՞նչ պետք է լինի»,-նշեց նա:

Մարուքյանը նկատեց՝ մարդիկ ասում են՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, երկրում քաոս կլինի: Սակայն նշեց, որ իրենց առաջարկած տարբերակը բացառում է քաոսը: Այնուհետև կուսակցության ղեկավարը մանրամասն ներկայացրեց իրենց գործողությունների ծրագրերի կետերը մանրամասն;

Առաջին կետով ԼՀԿ-ն նշում է, որ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: «Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ՝ փոխադարձ վստահելի: Երրորդ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության , հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերականգնում»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ասում են, թե հիմա հնարավոր է գնալ բանակցել և ստորագրված փաստաթուղթը փոխել, նրանք կամ չգիտեն, թե դա ինչ պայմաններում է ստորագրվել, ինչը շատ վատ է, կամ էլ գիտեն, թե ինչ պայմաններում է ստորագրվել, բայց միևնույն ժամանակ այդ հայտարարությունն անում են:

Հաջորդ կետով ԼՀԿ-ն մատնանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբումը: Հինգերորդ կետով նշվում է ներքին իրավիճակի կայունացման, բախումների դադարեցման, հանրային համերաշխության, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի տոտալ բացառման մասին: Վեցերորդ կետով նշվում է՝ պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։

Յոթերորդ կետով նշված է՝ զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, ութերորդ՝ արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։

ԼՀԿ-ն իր ճանապարհային քարտեզում անդրադարձել է նաև կորոնավիրուսին՝ իններորդ կետով նշելով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգումը։

Տասներորդ կետով սահմանվումէ միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավերված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:

Տասնմեկերորդ կետով ԼՀԿ-ն կարևորել է հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխությունը, արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը, նախաձեռնողական քաղաքականության վարումը դաշնակից և այլ պետությունների հետ, Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնումը միջազգային դատական ատյաններում:

Տասներկուերորդ կետով ԼՀԿ-ն նշել է տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակման, կայուն զարգացման ապահովման, տասներեքերորդով՝ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը