Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ:

«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», - ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են:

Հայերեն English Русский

Առցանց տաքսիների վարորդները քննարկում են ունեցել ՄՍՇՊՀ-ի նախագահի, Երևանի փոխքաղաքապետի և ԱԲ նախարարության ներկայացուցչի հետ

Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Նիկոլ  Փաշինյան

«Պանիր Չանախ» արտադրատեսակը վտանգավոր է. արտադրությունը կասեցվել է

Ալի Թահերի գրավումն ամրապնդում է Իսրայելի վերահսկողությունը Լիբանանում անվտանգության գոտու նկատմամբ. Կաց

Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը