Քաղաքականություն

Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանության մասին և գրել, որ ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային:

«Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Լաքոտը:

Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանի պատկան մարմինները որոշում են կայացրել ուժեղացված ծառայություն իրականացնել հայկական դպրոցներում և մշակույթային կենտրոններում այն բանից հետո, երբ Ֆրանսիայում հայերը թուրքերի կողմից հետապնդումների ենթարկվեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում