Արդարադատության նախարարության բյուջեն հաջորդ տարի կավելանա շուրջ 3 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդադատության նախարարությանը 2021 թվականին պետբուջեից կհատկացվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Արդադատության նախարարությանը ծրագրերի իրականացման նպատակով 2021-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ: 2020 թվականի համեմատ լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 34 մլն 436 հազար դրամ, որից 2 մլրդ դրամը հատկացվելու է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենքի կառուցման, տեխնիկական ապահովման նպատակներով»,- ասաց Բադասյանը:

Նախարարության կողմից 2021-ին իրականացվելու է պետբյուջեի 8 ծրագիր:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 17/06/26

Կամ հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է․ վարչապետ

ՀՀ ԱԺ-ն հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Հայաստանը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է. Նիկոլ Փաշինյան

Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայտնի է «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակել բոլոր հնարավոր միջոցներով. վարչապետ

ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները