Տնտեսություն

«ԹԻՄ»-ը գնել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերը

1 րոպեի ընթերցում

«ԹԻՄ»-ը գնել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի  բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «ՎԵՈՆ Արմենիա» (Բիլայն. խմբ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Team Telecom Armenia»-ն:

«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գործարքը կնքումից հետո «ԹԻՄ»- ի գլխավոր տնօրենՀայկ Եսայանը նշել է, որ ընկերությունը անձնական պատասխանատվություն է զգում օգնելու երկրին այս դժվարին ժամանակահատվածում:

«Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- նշել է Եսայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում