Ֆինանսական կառույցները պատրաստակամ են ներել զոհվածների, հաշմանդամ դարձածների վարկերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ փոխկապակցված անձ ասելով` նկատի ունեն ամուսնուն, համատեղ ապրող ծնողներին և համատեղ ապրող զավակներին:

«Ի տարբերություն նախկինում եղած նման օրենսդրական նախաձեռնությունների, այս մեկը առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն խոսքը տույժերին ու տուգանքներին է վերաբերում, այլ նաև վարկի մայր գումարին»,- ասաց Արման Պողոսյանը:

Օրենսդրական փոփոխություններն ընդունված են, հրապարակված են և ուժի մեջ են մտել, հետևաբար կարողեն արդեն կիրառվել: Արման Պողոսյանը նկատեց, որ սա հնարավորություն է բանկերի ու ֆինանսական կառույցների համար ներելու վարկային պարտավորությունները, այսինքն՝ օրենքով չի կարող դա պարտադրվել, որովհետև երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է:

«Պետությունը բանկերի և վակային կազմակերպությունների հետ կիսում է վարկի չմարման հետևանքով ձևավորված բեռը: Պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով մեծ վարկային պարտավորություններ ներել: Սա մենք արձանագրել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում: Այս առումով օերնսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին»,- ասաց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ վարկային տեսակների հետ կապված օրենքով սահմանափակումներ չկան:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը