Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը կոչ է անում ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, քանի որ ԼՂ հակամարտության գոտում առանց այդ էլ փխրուն հրադադարը դառնում է ավելի ու ավելի փխրուն:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Լարի Պատրիկ Բերգի տարածած հայտարարությունից: Պատգամավորը նաև շեշտել է իր անհանգստությունը Հարավային Կովկասում Անկարայի դերակատարության վերաբերյալ: Հղում կատարելով ռազմական և դիվանագիտական աղբյուրներին ՝ Բերգը վկայակոչել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի միջամտության վերաբերյալ մանրամասները ՝ մեջբերում անելով ռուսական «Կոմերսանտ» թերթից:

Հոդվածի համաձայն՝ Անկարան 600 թուրք զինծառայողներ է ուղարկել զորավարժությունների, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում հուլիս- օգոստոս ամիսներին: Այդ զինվորներն այնուհետև մնացել են տեղում ՝ աջակցելու ադրբեջանական հարձակմանը: ԵԽ պատգամավորը շեշտել է, որ թերթը նկարագրել է նաև կոնկրետ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան և անձնակազմը օդային ճանապարհով Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան:

Նա նկատել է նաև, որ Մոսկվան մերժում է Անկարայի մասնակցությունը ԼՂ խնդրի լուծմանը: Ըստ Կրեմլի՝ այս առաքելությունը պետք է իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը