Քաղաքականություն

ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել Է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն Է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում Է գործակալությունը Համագործակցության կանոնադրական եւ մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը:

Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նիստը տեղի կունենա Տաշքենդում, քանի որ ընթացիկ տարում Ուզբեկստանը նախագահող երկիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում