Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները միջազգային իրավական հիմք չունեն. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կանխեք ցեղասպանությունը, ճանաչեք Արցախը»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Հայերեն English Русский