Քաղաքականություն

Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը

2 րոպեի ընթերցում

Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿմամուլի քարտուղարՎլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով ՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից: ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

«Որոշումն ընդունվում է ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունը ՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա», - նշել է Զայնետդինովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում