Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»:

««Ձախերը» ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական բանակցությունները` Կովկասում Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների դադարեցման նպատակով»,- հայտնել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ համարելով զինադադարը և զորքերի հետքաշումը շփման գծից։

«Ձախերի խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից` ակտիվորեն աջակցել մոսկովյան միջնորդական երկխոսությանը և վերջապես դատապարտել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կրակի հետ խաղը»,- շեշտել է Սևիմ Դաղդելենը։- Թուրքիայի նախագահը, ով աջակցում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներին թուրք զինվորականության, ռազմական դրոնների և իսլամիստական վարձկանների միջոցով և սաբոտաժի ենթարկում խաղաղ կարգավորումը, չի կարող աջակցություն ստանալ զենքի մատակարարման և ֆինանսական օգնության միջոցով»։

Հայերեն

Երիտասարդ ըմբիշներն ու մարզիչն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում