Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգից:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշում են Ավստրիայի ԱԳՆ-ից։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումբովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումները կքննի հունիսի 26-ին

«Նոր գիրք»-24/26. Դյու Մորիե, Մացուրովա, Վերնիկե

Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Արտենի գյուղի մոտակայքում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ