Քաղաքականություն

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ վարչապետն այս մասին ասել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասել է Միշուստինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում