Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանն է դիմել Բաքվի և Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչով

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանն է դիմել Բաքվի և Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էբանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։

Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ.

«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո,

▪ արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,

▪ արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,

▪ արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,

▪ արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,

կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։

Կոչի շրջանակներում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և, բարի կամքից ելնելով, բանակցել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում