Վիլդերսը միշտ աջակցելու է քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բարբարոսության
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խիրտ Վիլդերսը, գրառմանը կցելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի կողմից իրեն ուղարկված մեղադրական նամակը, նշել է. «Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»:
Նույն գրառման մեջ Վիլդերսը հայտարարել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։
I will always support my Christian Armenian friends against the violent islamic barbarism of Azerbaijan.
The fact that the Ambassador of Azerbaijan in The Hague sends me hatemail proves my point exactly: they cannot be trusted!#Armenia #SupportArmenia #Wilders #Azerbaijan pic.twitter.com/VR3sNwAQja
— Geert Wilders (@geertwilderspvv) October 6, 2020