Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:

«Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե' Ալիևը, թե' Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան

Հայերեն

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր