Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաընկերությունը:

Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմում:

Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար՝ պատմական բազմաթիվ քաղաքներից՝ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և Կիրովաբադից նրանց հետքերը վերացնելու համար: Այդ պատճառով հայերը չեն թողնի, որ ողբերգության կրկնվի: Հայերի պայքարը ազատության և արժանապատիվ կյանքի համար է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է