Քաղաքականություն

Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին

2 րոպեի ընթերցում

Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտիօդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել:

«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել» ,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նա կոչ արեց ադրբեջանական կողմին ուշքի գալ, որովհետև ՊԲ-ն շարունակելու է այլ քաղաքների ռազմական օբյեկտների, և եթե անհրաժեշտություն կա՝ ավել մեծ քաղաքների ռազմական օբյեկտների հարվածել:

«Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ռազմական օբյեկտների ուղղությամբ:

«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի ՊԲ-ը հասցրել հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում