Քաղաքականություն

Ավստրիան խստորեն դատապարտում է արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտությունում

2 րոպեի ընթերցում

Ավստրիան խստորեն դատապարտում է արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտությունում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ավստրիան վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը: Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք խստորեն դատապարտում ենք արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,-ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում