Քաղաքականություն

Ադրբեջանի նպատակը տարածքներն են՝ ոչ թե բուն ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ճապոնիայում ՀՀ դեսպան

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նպատակը տարածքներն են՝ ոչ թե բուն ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ճապոնիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ «Mainichi» օրաթերթում հոդված է հրապարակվել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ, որտեղ ներառվել են Ճապոնիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մեկնաբանությունները:

«Արմենպրես»-ը ներկայացրում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Հոդվածագրի ներածական հատվածը

«Սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է ռազմական առճակատումը ԼՂ-ի շուրջ, որը գտնվում է նախկին խորհրդային երկիր Ադրբեջանի տարածքում, սակայն փաստացի վերահսկվում է հայերի կողմից։ Խնդրի շուրջ մենք խոսել ենք Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմայիլզադեի և Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի հետ։

Ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի և ԼՂ-ի սահմանին։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտարարում են, թե հակառակորդ կողմն է առաջինը կրակ բացել։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հակամարտության գոտում աշխատում են Թուրքիայի կործանիչները, որոնք հարվածել են հայկական գրոհիչին և օդաչուն զոհվել է։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են նշված տեղեկատվությունը։ Կողմերը չեն գնում երկխոսության՝ փոխադարձաբար մեղադրելով իրար և հայտարարելով, որ հարվածներ են հասցվում նաև անմիջապես երկու երկրների տարածքներին։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր կողմերը հայտարարել են ավելի քան հարյուր զոհերի մասին։

Նշված հակամարտությունն սկսվել է դեռևս 1988 թվականին՝ խորհրդային շրջանում։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության մեծամասնություն կազմող հայերը հանդես եկան Հայաստանին միանալու ցանկությամբ, ինչից հետո կոնֆլիկտ սկսվեց տեղական բնակչության և Ադրբեջանի միջև, որին ներքաշվեց նաև Հայաստանը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան քսան հազար մարդ։ 1994 թվականին հաստատվեց հրադադար, հայկական ուժերը մինչ օրս շարունակում են վերահսկել նշված տարածքները»։

Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանի խոսքը

«2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստան է» և եղան կոչեր ԼՂ-ից բացի «նոր տարածքներ» վերցնելու։ Հայաստանի կառավարությունը փորձում է ժողովրդի դժգոհությունը, որը ձևավորվել է այդ թվում նաև նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով, տարբեր ձևերով փոշիացնել, ինչպես, օրինակ, դա եղավ հուլիսյան գործողությունների ժամանակ։ Այս պատերազմում մենք սկսել ենք հակահարձակում, որպեսզի պաշտպանենք մեր տարածքը և բնակչությանն օկուպանտներից։

Հայաստանը պնդում է, որ մեր ընկեր Թուրքիան խառնվել է մարտական գործողություններին, սակայն նման փաստեր գոյություն չունեն։ Թուրքիան պարզապես ասել է, որ Ադրբեջանի կողքին է և պատրաստ է աջակցել։ Հայաստանը Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում ԼՂ, որպեսզի ապատեղեկատվություն տարածի և ստանա ՌԴ-ի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ի աջակցությունը, որի անդամ է հանդիսանում նաև ՀՀ-ն։

Ինչ վերաբերվում է ԼՂ-ին, ապա 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն չորս բանաձև է ընդունել՝ կոչ անելով դուրս բերել հայկական զորքերը և վերադարձնել ադրբեջանական տարածքները։

Այս պատերազմում հարձակման է ենթարկվել նաև Ադրբեջանի խաղաղ բնակչությունը։ Մենք կողմ ենք միջազգային իրավունքի հիման վրա խնդիրի կարգավորմանը, բայց քանի դեռ հայկական կողմը պնդում է ԼՂ-ի անկախության վրա, բանակցություններն անիմաստ են։ Հայաստանը տեղահանել է ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիներին, իսկ մենք չեն տեղահանում տեղացի հայերին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ն ու Ճապոնիան պետք է ավելի շատ ճնշում գործադրեն Հայաստանի վրա»։

Ճապոնիայում ՀՀ դեսպանի խոսքը

«Ադրբեջանի իշխանությունների նպատակը տարածքներն են՝ ոչ թե բուն հիմնախնդրի կարգավորումը: Ադրբեջանում նույնիսկ դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե «հայերը թշնամիներ են», մինչդեռ մեր հասարակության մեջ նման թշնամանք չի սերմանվում: Ադրբեջանում տարիներ շարունակ նաև քարոզվում է «պատմական հողերը վերադարձնելու» գաղափարը, որն արմատավորվել է ժողովրդի գիտակցության մեջ, իսկ մենք՝ հայերս, պայքարում ենք Արցախի հայության ապրելու իրավունքի համար:

Հայերն ապրում են Արցախում մոտ երեք հազար տարի և անհասկանալի է, թե ի՞նչ «օկուպացիայի» մասին է խոսում Ադրբեջանը, որը հիմնադրվել է 1918 թվականին: Պարզապես նոնսենս է, երբ Ադրբեջանն Արցախն անվանում է իր «պատմական հողը»: Մենք հանդես չենք գալիս առհասարակ տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ, բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ևս պետք է երաշխավորված լինի, հատկապես երբ կա վերջինիս ֆիզիկական գոյության անմիջական սպառնալիք:

Այս պատերազմում Թուրքիան բացահայտ և հրապարակային միջամտություն է իրականացրել՝ ադրբեջանական կողմին տրամադրելով զինամթերք և զինտեխնիկա, վարձկան գրոհայիններ Սիրիայից և այլն: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը, խախտելով Հայաստանի հետ օդային սահմանը, խոցել է հայկական SU-25 գրոհիչ ինքնաթիռը, ինչը հիմքեր է ստեղծում նաև ՀԱՊԿ դիմելու համար: Նշենք նաև, որ հակառակորդը կրակում է խաղաղ բնակչության վրա և արդեն կան տասնյակ զոհեր՝ ներառյալ երեխաներ:

Ադրբեջանը պետք է հասկանա, որ խնդիրը չի կարող լուծվել պատերազմի միջոցով: Ադրբեջանական բանակը պետք է դադարեցնի կրակը, քանի որ խնդրի կարգավորման համար բանակցությունները չունեն այլընտրանք: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը հակամարտությանը»:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում