Քաղաքականություն

Զախարովան անպատասխանատու է որակել երրորդ երկրներից ԼՂ-ի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

Զախարովան անպատասխանատու է որակել երրորդ երկրներից ԼՂ-ի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություններ և գործողություններ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք համարում ենք ոչ արդյունավետ և անպատասխանատու երրորդ կողմերի ռազմատենչ հայտարարությունները և գործողությունները, որոնք կարող են հետագա սրացում առաջացնել ՝ հանգեցնելով իրավիճակի ապակայունացման, ինչը կարող է ունենալ առավել անկանխատեսելի հետևանքներ», - ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում