Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում