Պատերազմը երբեք տարբերակ չէ. Ուրուգվայցի պատգամավորի անդրադարձը Ադրբեջանի գործողություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր հարձակման կապակցությամբ մենք խաղաղության կոչ ենք անում հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Պատերազմը երբեք տարբերակ չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Հայերեն English Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ