Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վարչապետի խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում:

«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ գոնե այս այն իրավիճակը, որ հիմա կա, Ադրբեջանին կհամոզեն, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն արձանագրեց՝ երբ դարձել է վարչապետ, առաջարկել և շարունակում է առաջարկել հստակ բանաձև կոնֆլիկտը լուծելու համար՝ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի բոլորի համար: Ցավոք, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա հնարավոր չէ, հարկավոր է փոխզիջում, իսկ փոխզիջման համար պետք է մթնոլորտ, դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանի ագրեսիան եղել է նախօրոք պլանավորած օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է թուրքական զինված ուժերի հետ զորավարժությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր