Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

«Էրդողանը ցանկանում է պահպանել իր «ուժային» իմիջը, սակայն նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում` Թուրքիային: Մի՞թե Էրդողանին քիչ է Սիրիայի փախստականների հոսքը, որի առաջացման մեղավորը շատ դեպքերում հենց նա է»,- ասել է Պանինան:

Պանինայի կարծիքով` նման հայտարարությունները մեծ վտանգ են ներկայացնում: Պատգամավորն ընդգծել է, որ արյունահեղությունը կանխելու փորձերի փոխարեն, նման հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա` կողմերին դրդելով չմտածված գործողությունների:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ պետք է այժմ մեկընդմիշտ լուծել ԼՂ հիմնախնդիրը` ի օգուտ Ադրբեջանի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին հորդորել էր իրեն խորհուրդներ չտալ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է