Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա, տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը:

«Պաշտպանության նախարարությունից լուրը ստանալուց անմիջապես հետ մենք սկսեցինք մեր պահանջատիրական, ջատագովական աշխատանքները քաղաքական միջավայրում, պատրաստեցինք տեղեկատվական բնույթի գրություններ, հեռախոսով խոսեցինք Ավստրալիայի տարբեր քաղաքական գործիչների հետ, իրենց տեղեկացրինք, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, բայց այս անգամ կարծես ավելի մեծ մասշտաբով, հարձակում է գործել Արցախի հայկական հողերի վրա, և Արցախի խաղաղ բնակչությունն է իր թիրախը: Այս հարձակումը հակասում է Ժնևյան կոնվենցիային, որովհետև հարձակում է գործում խաղաղ ժողովրդի: Եվ իրենցից պահանջեցինք, որ շարունակեն մեր տեղեկություններին հետևել, որպեսզի երբ ավելի հստականա ներկա իրավիճակը, կարողանան արձագանքել»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ գործիչները պատրաստ են արձագանքելու՝ իրենց քաղաքական տարբեր բեմերից:

Ավստրալիայում գործում է Ավստրալիա-Հայաստան բարեկամական խումբը, որն ունի 40-ից ավելի անդամներ Ավստրալիայի խորհրդարանում: «Նահանգային մակարդակով ունենք մոտավորապես խորհրդարանի 45 անդամներ, որոնք Հայաստանին օժանդակող բարեկամական խմբում են: Ավստրալիայում նաև ունենք 60 հոգանոց Արցախի ավստրալացի բարեկամների խումբ, որը կազմված է քաղաքական գործիչներից, մամուլի ներկայացուցիչներից, ակադեմիկոսներից, շատ ուրիշ հանրաճանաչ ավստրալացիներից»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ բոլորին՝ ներառյալ նախարարների, ընդդիմադիր գործիչների, խորհրդարանականների, սենատորների և այլն, տեղեկացրել են իրավիճակի մասին:

Հայ դատի հանձնախումբը ակտիվ աշխատանքներ է տարել նաև ավստրալական մամուլի, Ավստրալիայում գործող միջազգային լրատվամիջոցների հետ՝ տեղեկացնելով, որ այս անգամ ոչ միայն Ադրբեջանն է հարձակվել հայկական հողերի վրա, այլ նաև խառն է Թուրքիայի «մատը»: Կայսերյանը նկատեց, որ լրատվամիջոցները, նաև քաղաքական դեմքերը Ադրբեջանի դեսպանատնից տարբեր տեսակի տեղեկություններ կստանան, և ուրեմն կարևոր է, որ Հայ դատի հանձնախմբի, հայկական համայնքի կողմից այս տեղեկություններն արագ ձևով տեղ հասնեն:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի հարձակման դեպքում շատ կարևոր է միջազգային մամուլին հասցնել, որ կա շատ հստակ թիրախ, և այդ թիրախն է հայ ժողովուրդը, իսկ հանցագործը՝ Ադրբեջանը: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունենալու նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելու, որ պետք է պատրաստ լինեն լուրջ աշխատանք տանել, որպեսզի Ադրբեջանի հակաքարոզչությունը կասեցնեն:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվհրետակոծությունէսկսել:Հրետակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվումմայրաքաղաքՍտեփանակերտը:Ադրբեջանականզինուժըկորցրելէ2ուղղաթիռ, 14ԱԹՍ,ունիզրահատեխնիկայիկորուստներ:ԱդրբեջանիհարձակմանհետևանքովՄարտունուշրջանումմեկկինևմեկերեխաենզոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին