Փորձագետը հայկական ուղղությամբ Թուրքիայի ակտիվությունը բացառում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը ներկայումս բացառում է Ադրբեջանի հետ համագործակցությամբ թուրքական ակտիվությունը հայկական ուղղությամբ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:

Պետրոսյանը նախ նկատեց, որ եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն հասկացությունը, ապա այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ հասկացությունը, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կա: «Գաղտնիք չէ նաև, որ զինավարժություններից հետո թուրքական բանակը, կոնկրետ այն զորախումբը, որ Նախիջևանում էր, մնացել է այնտեղ և դուրս չի եկել: Սրանք անհանգստացնող միտումներ են: Ինչպես նաև անհանգստացնում է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ ներկայումս թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում է՝ նաև մի շարք գործոնների հետ կապված, այդ թվում և այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ: Եվ այն քայլերը, որ ձեռնարկում են դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում, կարծում եմ, որ կբացառեն նման սցենարը»,-ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը, որին միացել է նաև Թուրքիան, Հայաստանի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբր Արցախի հիմնախնդրի հարցում տապալել է բանակցությունները, հիմա էլ իբր, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում տարածաշրջան, փորձագետը նկատեց՝ թուրք-ադրբեջանական քարոզչությունը երբեք չի դադարի: Պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում դադար չի լինում:

Անդրադառնալով նման ակտիվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ ռազմական թատերաբեմում կրած պարտությունները, նաև դիվանագիտական ճակատում ունեցած էական պարտություններն են հանգեցրել նրան, որ ինֆորմացիոն պատերազմը ակտիվացվի: «Ընդ որում, սա Թուրքիա-Ադրբեջան տանդեմի շրջանակներում է:Աղբյուրներին նայելիս կարելի է նկատել, որ բազմաթիվ փաստեր ծնվում են Թուրքիայում, տարածվում Ադրբեջանում կամ հակառակ ուղղությամբ»,-ասաց նա:

Պետրոսյանը հիշեց՝ նախկինում էլ խոսվում էր, թե իբր Արցախում կան ՊԿԿ-ի զինյալներ, դա հերքվեց, 90-ականներին նույնիսկ որոշակի ստուգայցեր եղան, և դա չհաստատվեց:

Ինչ վերաբերվում է քրդերի հետ համագործակցության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ դա կապված է հայ դիվանագետների ակտիվ գործունեության հետ: «Իրաքում ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը: Ադրբեջանն ու Թուրքիան հաշի են առնում հայկական կողմի բոլոր հաղթաթղթերը և ձգտում թուլացնել մեր դիրքերը»,-նշեց նա:

ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով հատկապես Միջերկրածովյան ավազանում Թուրքիայի ակտիվությանը՝ առանձնացրեց մի քանի իրողություններ: «Սա, ըստ իս միայն էներգակիրների և էներգառեսուրսների խնդիր չէ: Սա դուրս է գալիս նաև որոշակի տարածքներ ձեռք բերելու իրողության շրջանակներից: Ես կարծում եմ, որ հիմա հատկապես Միջերկրածովյան ավազանում նոր աշխարհակարգի ձևավորման սաղմերն ենք մենք տեսնում, որտեղ իրենց մասնաբաժինն ունեն տարածաշրջանային ուժային կենտրոններ, նաև գլոբալ ուժային կենտրոններ: Սրա մաս է կազմում նաև Թուրքիան, որն իր հավակնոտ ծրագրերում փորձում է իրենց նեոօսմանական գաղափարները կյանքի կոչել նաև այս հատվածում: Թուրքիայի վարքագծում այս կամ այն հատվածում էլ ավելի «լսեցնելու» իրողությունը կա, և սա նկատելի է հատկապես Էրդողանի հռետորաբանության մեջ և թուրքական իշխանությունների գործնական կիրարկումներում տարածաշրջանում»,-ասաց նա ու չբացառեց, որ Թուրքիան նաև նման հաշվարկներ կունենա՝ գոնե կարճաժամկետ, կամ, եթե շատ խոցելի չլինի, միջնաժամկետ հեռանկարում:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Էկոնոմիկայի նախարար

Ալեքսանդր Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքի ժամկետը

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով դատախազը դիմել է ԿԸՀ

2026-ի պետբյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն. Վարչապետի ամբողջական ելույթը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բալիում անցկացված կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայաստանցի աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ