Քաղաքականություն

Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ գնահատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կառավարության նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ:

Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին: «Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երեւանում: Նաև Իրանի հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Մենք հետևողականորեն արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում