Սպորտ

Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը  Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Finalառցանց մրցաշարի 1/4 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանցմրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանը մրցեց Անգլիան ներկայացնող Քևին Ջոնսի հետ ու 8 պարտիաներից հետո գերազանցեց մրցակցին 5,5։2,5 հաշվով։ Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն այս մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկ-Ռաուֆ Մամեդով զույգի հաղթողն է։

Ավելի վաղ Լևոն Արոնյանը դարձել էր Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:

Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում