Սպորտ

Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առցանց մրցաշարում կայացան բլից շախմատի առաջին շրջանի պարտիաները: 9 տուրերից ընթացաքում Արոնյանը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, ոչ-ոքի գրանցեց Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչու և Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղերում և զիջեց Մագնուս Կարլսենին, Ջեֆրի Սյոնին և Հիկարու Նակամուրային։

Հաջորդիվ գրոսմայստերները կանցկացնեն 9 պարտիա ևս:

Այժմ Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և 6-րդն է: Նույնքան միավոր ունի նաև Պենտալա Հարիկրիշնան:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում