Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարակատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում:

Նա հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները:

«Մի շարք մասնագետներ կան, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում, սակայն չեն ցանկանում գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր կամ այլ սուբյեկտներ: Բայց մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք այդ ցանկում լինեն: Ներառել եմ լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»,-ներկայացրեց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը սկզբանապես բացասական վերաբերմուք է ունեցել այս նախագծի մասով: «Գործող կարգավորումների համաձայն՝ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ, առանց այս օրենսդրական փոփոխության, հնարավոր է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է որպես անհատ ձեռնարկատեր: Քաղաքականությունը, որ ֆիզիկական անձը, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, գոնե հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր, կարևոր է այն իմաստով, որ այդ պարագայում ֆիզիկական անձը դառնում է հարկային մարմնի համար ավելի հասկանալի, թափանցիկ գործընկեր, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, ավելի վերահսկելի դաշտում է գործում»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարությունը վստահ է, որ հարկման այս արտոնյալ համակարգը նախատեսված է հենց այդ ֆիզիկական անձի համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա