Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը կղեկավարի «Ոսկե ծիրանի» ժյուրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի«Ոսկեծիրան»միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այստարիկղեկավարիֆիլիպինցիճանաչվածռեժիսորԼավԴիասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորնարժանացավ «Լավագույն ռեժիսոր»մրցանակին՝4-րդ անգամ առանց մրցանակի չլքելով Լիդո կղզին:Նախորդմրցանակների թվում էր«Ոսկե առյուծը» «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։

Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,-նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ 2020-ի հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

Հայերեն

ԵՄ-ն որպես մակրոֆինանսական օգնություն շուրջ երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Տեսչական մարմինը Դեֆանսի շինհրապարակում դժբախտ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է համաշխարհային էներգետիկ իրավիճակը

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնն առաջնախաղ ունի

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը