Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը:

Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում:

«Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ