Մշակույթ

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար

1 րոպեի ընթերցում

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում, որն աշխարհի ամենամեծ գիտական, մշակութային փառատոնն է, մեր երկիրը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի տասնյակ դափնեկիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների:

Նրանք մեկ շաբաթ շարունակ Հայաստանում սովորող աշակերտների և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են այլ տարաբնույթ միջոցառումներ»,-շեշտեց նախարարը:

STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 6-11-ը: Փառատոնը միավորում է արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում