Սպորտ

Կայացավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Կայացավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: VBET Հայաստանիգավաթի 2019-20 խաղարկության եզրափակչի մասնակիցներ«Նոան» և«Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն1/4եզրափակիչ փուլից:VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով: Վիճակահանությունը անցկացնում էր Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը։

Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«ԲԿՄԱ» -«Լոռի ՖԱ»

«Վեստ-Արմենիա» -«Գանձասար-Կապան»

«Վան» -«Նորավանք»

«Արարատ» -«Սևան»

«Ուրարտու» -«Փյունիկ»

«Շիրակ» -«Ալաշկերտ»

Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում