Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպելու իր կարողությունը.Աննա Նաղդալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ճեպազրույցը սկսեց Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ շնորհավորանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նաղդալյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ ստանձնելու միջազգային պարտավորություններ, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ:

«Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և նախ և առաջ՝ խաղաղ գործընթացում: Լիազորել նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանն Արցախի հետ ունի շատ սերտ համագործակցություն՝ տարբեր մակարդակներում:

«Մենք պատրաստակամ ենք ձեռնարկել շարունակական քայլեր՝ այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ