Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պատասխանելով հարցին, որ եթե Բելառուս ՀԱՊԿ-ից օգնության ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դեմ, թե կողմ կքվեարկի, Մնացականյանը պատասխանել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։

Նախարարը նշել է, որ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում ենք բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ:

«Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։

Մնացականյանի կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։

Լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո և Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարո՞ւմ է Բելառուսի ղեկավարին, Մնացականյանը արձագանքել է․

«Հայաստանը անցել է իր ճանապարհով, և այդ հիմքով զուգահեռներ անցկացնելը միանգամայն ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը `ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»։

Հարցին՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական ղեկավար, Մնացականյանը պատասխանել է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին:

«Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ոլորտներում ՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձևաչափերով»,- եզրափակել է Մնացականյանը։

Հայերեն العربية English Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած