Կարեն Նազարյանը Ադրբեջանի դեսպանին խորհուրդ է տալիս չաղավաղել Նորին Սրբության կոչը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ACI Stampa-ն «Քահանայապետական դիվանագիտություն» խորագրի ներքո օգոստոսի 29-ին հրապարակել է նոր հոդված, որում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը կրկին անդրադառնում է Հայաստանի պետական սահմանի որոշ հատվածներում անցած ամիս ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, հոդվածում Նազարյանը մեկնաբանում է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերը յուրովի ներկայացնելու փորձերը, նշելով, որ ադրբեջանական կողմն այդ քայլին է դիմում ձգձգելու համար բանակցությունները, մեղադրելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, նպատակ ունենալով վիժեցնել փոխհամաձայնեցված լուծման հասնելու հնարավորությունը։ Հոդվածում ՀՀ դեսպանը պարզաբանում է, որ բանաձևերը կենտրոնանում են ոչ թե խաղաղ գործընթացի, այլ բռնությունների դադարեցման պահանջի վրա, ինչն անգամներ խախտվել է Ադրբեջանի կողմից, և որ այդ մասին արտացոլված է նաև բանաձևերում։ Ավելին, ՀՀ դեսպանը հիշեցնում է ադրբեջանցի իր գործընկերոջը, որ 27 տարի առաջ ընդունված այդ բանաձևերում չկա որևէ հղում այսպես կոչված «Հայաստանի զինված ուժերի դուրս բերման մասին» ու հավելում, որ ԱԽ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հայությանը ճանաչել են որպես հակամարտության կողմ։ Կ․Նազարյանն այնուհետև նշում է, որ ադրբեջանական կողմը ձևացնում է, թե իբրև գոյություն չունի 1994թ․-ի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրն ու զավեշտալիորեն հղում կատարում ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովին, որն ի դեպ, ողջունել է հրադադարի համաձայնագիրը և դրա ստորագրողներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղին, ճանաչել որպես հակամարտության կողմ։

ՀՀ դեսպանն այնուհետև հոդվածում խոսում է հիմնախնդրի էության՝ արցախահայության կողմից միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իր իրավունքի իրականացման ու դրան ի պատասխան Ադրբեջանում բնակվող 400 հազար հայության հանդեպ Բաքվի ղեկավարության էթնիկ զտումների, ջարդերի ու նաև ԼՂՀ հանդեպ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու քաղաքականության մասին։

Հիշեցնելով, որ ԼՂ խաղաղ գործընթացն ուղղորդելու նպատակով միջազգային հանրությունն ու հակամարտության կողմերը մանդատ են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, դեսպան Նազարյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի դիվանագետին չփորձել աղավաղել Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի՝ (երկխոսության ու բարի կամքի միջոցով հարատև խաղաղ լուծման հասնելու) ավելի վաղ արված կոչը, ու փոխարենը համարձակորեն ու հստակորեն ձևակերպել ասելիքը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերանայել ԵԱՀԿ Մինսկի գործընթացին տված իր համաձայնությունը։

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները