Քաղաքականություն

Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի տնտեսական զարգացման գրավականներից է համարում

2 րոպեի ընթերցում

Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի տնտեսական զարգացման գրավականներից է համարում

ԹԵՀՐԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։ «Հարևան երկրները և տնտեսական հարաբերությունները արտաքին գործերի նախարարության առաջնահերթություններից են։ Հարևանների հետ հարաբերությունները մեր երկրի տնտեսական զարգացման գրավականներից են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Զարիֆը Իրանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը 15 երկիր, որպես արտահանման առաջնային ուղություններ է որակել։ Արտահանման բարձրագույն խորհրդում, չնայած մի շարք արգելքների՝ այս տարի ոչ նավթային ապրանքների արտահանման բավական լավ ցուցանիշ են կանխատեսում»,- շարունակել է նախարարը։

Ավելի վաղ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը, որպես Իրանի արտաքին առևտրի առաջնային ուղղություն նշել էր երկրի 15 հարևաններին, Չինաստանը, Հնդկաստանը և Աֆրիկական երկրները։

Իրանը Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներից է, որի հետ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. առաջին կիսամյակում գրանցվել է 174,7 մլն դոլարի ապրանքաշրջանառություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում