Տնտեսություն

Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցելության ընթացքում արձանագրեց, որ Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Շողակաթ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Մյուս տարի Սևանի շուրջ անցանելիության խնդրի լուծումն ամբողջացնելու ենք: Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները ստեղծված են: Արևելյան ափին գրեթե ոչինչ չկա, այստեղ ներդրումային նոր կուլտուրա պետք է ներդնենք: Էկոտուրիզմի տրամաբանության մեջ անսահմանափակ պոտենցիալ կա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում