Քաղաքականություն

Ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է. Ալբերտո Աիրոլա

1 րոպեի ընթերցում

Ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է. Ալբերտո Աիրոլա

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության վերաբերյալ լսումների ժամանակ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «5 աստղ շարժման» սենատոր Ալբերտո Աիրոլան հարցուպատասխանի ավարտին անդրադարձել է ժողովուրդների ինքնորոշմանը:

«Ուզում էի ուղղակի ասել, որ ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է, և ձեզ կասեմ, որ որպես իտալացիներ՝ մենք ևս կարիք ունենք խաղաղության, ոչ միայն՝ գազի և բենզինի»,- «Արմենպրես»-ի հաղրոդմամբ` նշել է Ալբերտո Աիրոլան:

Լսումները կայացել են օգոստոսի 6-ին: Իտալական կողմի հրավերով լսումներին մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում