Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․Շահան Գանտահարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցերը նախանշում են Լիբանանի քաղաքական ապամեկուսացումը:

«Օրակարգը թվում է, թե առաջնային կարգով նոր կառավարության կազմությունն է և դրան ընդառաջ վարչապետի թեկնածության շուրջ միջազգային համախոհություն գոյացնելը։ Փարիզը փորձում է նկատելի վերադարձ կատարել պատմականորեն մոտիկ անցյալին իր հոգատարության տակ հայտնված երկիր և փորձել ազդեցիկ դեր վերստանձնել՝ համակողմանի բանակցություններ վարելով լիբանանյան հանգուցալուծումների համար»,-նշեց Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, որ ճիշտ այստեղ երևում է Փարիզ-Անկարա մրցակցությունը։ Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում Փարիզն ամրապնդում է իր ներկայությունն՝ ավելացնելով իր ծովուժը, այն համակարգելով Հունաստանի հետ։ Դա արդեն պարզ զորակցություն է Հունաստանին՝ թուրքական ագրեսիայի դեմ։ Ըստ Շահան Գանտահարյանի՝ Լիբանանում Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործողությունները կարող են ստանալ համաևրոպական տարողություն, իսկ այս գործում Փարիզն առաջատար դիրք է զբաղեցնում։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը 170-ից ավելին է, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Վիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Օգոստոսի 8-ից Բեյրութում զանգվածային ցույցեր էին, որոնք հետագայում վերաճեցին անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:

Հայերեն Русский

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

2026 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ. վարչապետ

Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում օրինական ներմուծում չանցած բջջային հեռախոսները չեն աշխատի