Մեքսիկայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Պատգամավորների պալատիԱրտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ընդունել է հայտարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունն իր ստեղծման օրվանից, արդեն 75 տարի, կոչ է ուղղել անդամ պետություններին հակասությունների լուծումը գտնելու խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի հիման վրա։

«ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ` որպես իր ամենակարևոր սկզբունքներից մեկը, հաստատեց «խաղաղության պահպանումը և միջազգային անվտանգությունը»։

Հայաստանը և Ադրբեջանը 20-րդ դարի վերջից գտնվում են հակամարտության մեջ, ինչը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի և խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր։

2020 թվականի փետրվարին, Մյունխենում Անվտանգության 56-րդ համաժողովին կողմերի միջև հաշտեցման նոր փորձ արվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստարկներ փոխանակեցին հակամարտության հնարավոր լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հուլիսի 12-ից սկիզբ առած հարձակումների պատճառով վերսկսվեց երկու պետությունների միջև դիմակայությունը։

«Ներկայումս միջազգային հանրությունը գտնվում է առավել խոցելի դրության մեջ, պայմանավորված COVID-19 համավարակով, որը սանիտարական, տնտեսական և սոցիալական վնասներ է հասցնում աշխարհի բոլոր հատվածներում։ Այդ իրավիճակով պայմանավորված, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2020 թվականի հուլիսի 1-ին ընդունեց 2532 բանաձևը, որում «կոչ է անում զինված հակամարտության մեջ ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, ճանաչելով, որ հակամարտության իրավիճակներում ստեղծված բռնության և անկայունության պայմանները կարող են ծանրացնել համավարակը, և հակառակը, համավարակը կարող է ծանրացնել հակամարտության բացասական հումանիտար հետևանքները»։

Այդ պատճառով, 64-րդ գումարման Օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հստակ կոչ է հղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Միավորված Ազգերի Կազմակերպության վերը նշված բանաձևի հիման վրա առաջնությունը տալով բնակչության բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գլխավոր դատախազն Արմեն Մուրադյանի հրավերով մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ