Սպորտ

Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

2 րոպեի ընթերցում

Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան, Աբովյան, 9 հասցեում գտնվող նախկինՀՀսպորտի և երիտասարդության հարցերինախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլմանև նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման արդյունքում ներկայումս նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում:

«2020թ. հունվարին ավարտվել է նախկին ՀՀսպորտի և երիտասարդության հարցերինախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի վարչական շենքից ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2շենք»,- նշված է հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում