Քաղաքականություն

Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ օգոստոսի 3-ին հայ ժողովուրդը Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում է 6 տարի առաջ Իրաքի հյուսիսում ահաբեկիչների կողմից սպանված եզդիների հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Իբրև ցեղասպանություն վերպրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- գրել է Միրզոյանը:

2014թ. օգոստոս ամսվա սկզբին իսլամիստների զինված ուժերը գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն. օգոստոսի 10-ի՝ դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի: Օգոստոսի 15-ին իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում